Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մսակերներին քաղցկեղից կպաշտպանող մթերքները. news.am

Մսակերներին քաղցկեղից կպաշտպանող մթերքները. news.am

Պարզվել  է, որ սեւ միսը մեծացնում է քաղցկեղի վտանգը, իսկ  դիմացկուն օսլան` օգնում է պաշտպանել օրգանիզմը, բարձրացնելով  այն միացության մակարդակը, որը  նվազեցնում է վտանգավոր որոշ գենետիկ փոփոխություններ:

Ֆլինդերսի համալսարանի կլինիկական ոչ մեծ փորձը որն իրականացվել է 23 առողջ կամավորի մասնակցությամբ ցույց է տվել, որ չորս շաբաթվա ընթացքում ակտիվ միս օգտագործելու դեպքում,  բարձրացել է քաղցկեղածին գեների ակտիվությունը ճնշելու ունակ մոլեկուլների քանակը: Խոսքը miR17-92-ի եւ miR21-ի մասին է: Դրանք կապված են  քաղցկեղածին  բջիջների գոյատեւման եւ աճի հետ, փոխանցում է Meddaily-ն:

Չորս շաբաթ մսային սննդակարգ օգտագործելուց հետո կամավորներին  մեկ ամիս եւս մսով են կերակրել, սակայն  սննդային ռացիոնում ավելացրել են նաեւ օսլա (պարունակվոմ է սառը կարտոֆիլում եւ բանանում): Դա թույլ է տվել նվազեցնել miR17-92-ի քանակությունը: Իսկ ահա  miR21 –ի վրա օսլան ոչ մի կերպ չի ազդել:

Հավանաբար, միսը բարձրացնում է քաղցկեղի վտանգը` գրոհելով միանգամից մի քանի ճակատով:  Չի բացառվում, որ օսլան կարող է հաղթահարել միսն օգտագործելիս  առաջացող  կործանարար մի շարք մեխանիզմներ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. kinderlibrary.wordpress.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ